Ապամոնտաժվում են «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու տաղավարները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News        

կոլաժ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Խլոյանի հանձնարարականով ՊՈԱԿ-ի աշխատակիցների և «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու տնտեսվարողի համատեղ միջոցներով այսօր վաղ առավոտից ընթանում են «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտում տեղադրված ապօրինի տաղավարների ու ժամանցի ենթակառուցվածքների ապամոնտաժման աշխատանքները:

Աշխատանքներն ամենասեղմ ժամկետում կիրականացվեն, ինչի մասին պարբերաբար կլուսաբանվի։

 --00—ՄՀ