Լեհաստանի բնակիչները անհայտ սերմերով ծանրոցներ են ստացել Չինաստանից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

․

Չինաստանից անհայտ սերմեր են փոստով ստանում Լեհաստանի բնակիչները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Լեհաստանի հեռուստատեսությունը: «Առաջին այդպիսի հանելուկային ծանոց ստացողներից մեկը եղել Է Յավոժնոյի (Սիլեզի վոյեւոդություն) մի բնակչուհի: Կինը, սակայն, ծանոց չԷր պատվիրել Չինաստանից, եւ դա զգուշության առիթ Էր դարձել»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ծանրոց ստացողը դրա մեջ գտնվող սերմերը հանձնել Է համապատասխան ծառայություններին: «Նրան անհանգստացրել Է այն, որ ծանրոցի մեջ եղել են ինչ-որ սերմեր, որոնք ոչ մի նշում չեն ունեցել, բոլոր մակագրությունները եղել են չինարեն:

Նա նույնիսկ չի կարողացել հասկանալ, թե դրանք ինչ սերմեր են»,-ասում Է բույսերի եւ սերմերի պաշտպանության կատովիցյան վոյեւոդության փոխտեսուչ Ագնեշկա Գուրսկայան: «Փաթեթներում միայն սերմեր են: Սա շատ վտանգավոր իրավիճակ Է:

Դրանք կարող են սպառալ գյուղատնտեսական մշակաբույսերին»,-նշել Է բույսերի եւ սերմերի պաշտպանության պետական տեսուչ Անջեյ Զամանը: Լեհական հեռուստատեսության տվյալներով՝ ավելի վաղ Չինաստանից հանելուկային սերմերով նմանօրինակ ծանրոցներ Էին ստացել Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում եւ ԱՄՆ-ում: Ավելի վաղ նաեւ հաղորդել Էր, որ Չինաստանից անանուն ուղարկողներից անհայտ ծանոցներ են ստանում Ճապոնիայում:

Հայտնել են, որ ծանրոցների վրա փոստի նշումը եւ նշված հետադարձ հասցեները նույնպես չինական են, բայց ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը համառորեն պնդում Է, որ փոստի դրոշմները կեղծված են եւ հերքում Է իր երկրի որեւԷ կապն առեղծվածային ծանրոցների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--0--ԱՀ