Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

Էդմոն Մարուքյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում «Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել.

«Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումը ոչնչով արդարացված ու հիմնավորված չէ:

Անհրաժեշտ սահմանափակումները հնարավոր է պահպանել նաև այլ իրավական ակտի՝ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի կիրառման շրջանակներում:

Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը մեծ հարված է հասցնում մեր երկրի բոլոր ոլորտներին, կրկին անգամ հիմք հանդիսանում այլ երկրների կողմից մեր երկրից մուտքի արգելքների պահպանմանը։

Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը որևէ այլընտրանք իրագործելու ունակություն չունեցող կառավարության խայտառակ որոշում է»:

--00--ԱԹ