Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ է հատկացրել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

․

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«50 միլիոն դրամը փոխանցվելու է զոհված հայերի ընտանիքներին հասցեական օգնություն տրամադրելու, իսկ 50 միլիոն դրամն էլ օգոստոսի 4-ի պայթյունից վնասված Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու նպատակով»,- տեղեկացնում է պատգամավորը:

--0--ԱՀ