Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել Ուժանիս համայնքի վարչական ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

․

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գասպարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ նույն վաշտի հետաքննիչ Վահե Կոստանյանի գլխավորությամբ:

 Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի Ուժանիս համայնքի վարչական ղեկավար, 28-ամյա Սասուն Սարգսյանն է, ով օգոստոսի 4-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, վարելով ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան, Կապան համայնքի «Փելա Սար» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել քարերեին, ինչի հետևանքով էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ Վ. Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս