Արհեստական բանականությամբ զբաղվող հայկական ընկերություն 5 մլն դոլարի ներդրում է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

Հակոբ Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանըֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․

«Հայկական Krisp ընկերությունը $5,000,000 ներդրում ստացավ։

Կրիսպը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ ձեռք բերեց` տարեկան շրջանառության $0֊ից հասնելով $4,000,000֊ի։

Սա կոչվում է տիեզերական հրթիռային արագություն։

Ավելի վաղ Ֆորբսը գրել էր, որ Կրիսպը 2020 թվականի 50 ամենախոստումնալից արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններից է։

Հաջողություններ եմ մաղթում Կրիսպին»։

--0--ԱՀ