Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 137-ի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News            

Բեյրութ

Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 137-ի, ավելի քան 5 հազար մարդ վիրավոր է։ Այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում։

Մահացածների թվում են նաև տեղի հայկական համայնքի 11 ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ի երեկոյան հզոր պայթյուն է եղել Բեյրութի նավահանգստում։ Իշխանությունները հայտնել են, որ պայթյել է վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատը։ Երկրում երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել։

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

Վնասվել են նաև Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը։

--00—ՄՀ