Ծայրահեղ ծանր վիճակում է 68 պացիենտ, ծանր վիճակում՝ 300 պացիենտ․ դեպքերի թիվը նվազել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը շարունակաբար թուլանում է, բայց ամենօրյա նոր դեպքերի հայտնաբերման թվերը շարունակում են բարձր մնալ, բայց մենք ունենք որոշակի վստահություն, որ դեպքերի հայտնաբերելիությունը բարձրացել է: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս առումով մարտավարութան որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել, այն իմաստով, որ եթե նախկինում հոսքերը մեծ էին, հիմա առողջապահության նախարարությունն ավելի նախաձեռնող կլինի և ռիսկային տեղեր, խմբեր, գործարաններ սեփական նախաձեռնությամբ կգնա և ախտորոշում կիրականացնի, և սա  հնարավորություն կտա ինչ-որ ձևով հաղթահարել համաճարակը»։

Ըստ Փաշինյանի՝ ծայրահեղ ծանր վիճակում է 68, ծանր՝ 300 պացիենտ:

 

--0--ԿԿ 

Տեսանյութեր

Live

Լրահոս