Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

հասարակական

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է։ Այս մասին 24News-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նա չմանրամասնեց, թե ինչ գործի շրջանակներում է Նազարյանը ձերբակալվել, սակայն նշեց, որ առաջիկայում պաշտոնական հայտարարություն կլինի։

Հիշեցնենք, որ Hraparak.am-ը գրել էր, որ նախքան ձերբակալելը Ռոբերտ Նազարյանից պահաջել են հարուցված քրեական գործերից մեկով ցուցմունք տալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ խոստանալով դադարեցնել նրա դեմ քրեական հետապնդումը:

--0--ԿԿ