Մարտական ընկերներով այցի գնացինք մեր հրամանատարի շիրիմին. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Արայիկ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Հարգելի ՛ հայրենակիցներ,

Այսօր մի խումբ մարտական ընկերներով այցի գնացինք մեր հրամանատարի՝ Սերգեյ Թովմասյանի շիրիմին: Նա այսօր կդառնար 61 տարեկան: Օրեր առաջ գրել էի, որ Սերգեյը թոռ է ունեցել, ով կրում է հերոս պապի անունը: Նրան վիճակված չէր վայելել այդ բերկրանքը, բայց ապրողներիս պարտքն է միշտ վառ պահել մեր զոհված ընկերների հիշատակը:

Հազա՛ր փառք հարենիքի ազատության համար կյանքով հատուցածներին»:

--00--ԱԹ