«Ռոբերտ Նազարյանի ձերբակալությունն ապօրինի է»․ նրան մեղադրանք չի ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

հասարակական

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանի գնահատմամբ իր պաշտպանյալի ձերբակալությունն ապօրինի է։ 

24News-ի հետ զրույցում նա նշեց, որ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք չի ներկայացվել և նա կասկածյալի կարգավիճակում է։

«Այն, ինչի մեջ Ռոբերտ Նազարյանին կասկածում են, բացարձակ իրականությանը չի համապատասխանում»,-ասաց պաշտպանը։

Հարցին, ինչ կասկածանքի մասին է խոսքը, Խաչիկյանը պատասխանեց, որ դա նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկություն է, ուստի չի կարող մանրամասնել։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Նազարյանն օգոստոսի 6-ին ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակում։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նախքան ձերբակալելը Ռոբերտ Նազարյանից պահաջել են հարուցված քրեական գործերից մեկով ցուցմունք տալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ խոստանալով դադարեցնել նրա դեմ քրեական հետապնդումը:

--0--ԿԿ