Պարետատան հետ քննարկվել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար․ ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News       

ԿԳՄՍՆ

     

Պարետատան հետ քննարկվել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար.

1․ ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ,

2․ խառը կամ հիբրիդային ուսուցմամբ դասերի վերսկսում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ,

3․ տարբերակված ուսուցում՝ հաշվի առնելով դպրոցների՝ տարբեր թվով աշակերտներ ունենալու հանգամանքը։

Ըստ այդ տարբերակի, այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական գործընթացը հնարավոր կլինի կազմակերպել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ ավելի մեծ դպրոցներում կկիրառվի հերթափոխի և որոշ այլ սկզբունքներ։  

--00—ՄՀ