Տղայիս ոտքի մատները դուրս էին եկել, սնխչին եկավ, գցեց տեղը. ոտքը վնասած ցուցարարի հայր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

հայր

Ի պաշտպանություն Ամուլսարի բողոքի ակցիան շարունակվում է: Երեկ ոստիկանական մեքենայի վրաերթից ոտքը վնասած տղայի հայրը լրագրողներին ներկայացրեց որդու վիճակը:

«Տղայիս ոտքի մատները դուրս էին եկել, սնխչին եկավ, գցեց տեղը, հիմա պառկած է: Չի ցավում, բայց ոտքը չի կարողանում գետնին դնել»,- ասաց նա:

Վերջինս նշեց՝ իրենք կատարվածի մասին հաղորդում չեն ներկայացրել ոստիկանություն:

--00--ԱԹ