Իշխանությունն ընդդիմության քայլերից չի մտահոգվում, «մտահոգները» 2018-ի ընտրությանն էին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը վստահեցնում է՝ Սահմանադրական դատարանի հարցին բծախնդրորեն են վերաբերվում: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ պատգամավորը նշեց՝ ՍԴ դատավորի թեկնածուների համար իշխանությունը բարձր շեմ է սահմանել:

Բոշյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե ՍԴ-ի հարցն իշխանությունը տևական ժամանակ չի կարողանում լուծել: Հավաստիացնում է՝ թնջուկը մոտ է հանգուցալուծմանը, ու մտայնությունը, թե թղթի վրա կարող էին գրել, որ «ՍԴ հարցը լուծված է», ու ամեն բան իր տեղն ընկներ, հեռու է իրականությունից:

Խոսելով քաղաքական դաշտում տիրող իրավիճակից՝ պատգամավորն ընդգծում է՝ իշխանությունն իր օրակարգն ունի ու շարժվում է ըստ այդմ: «Անձամբ ինձ համար, օրինակ, հասկանալի չէ ԲՀԿ-ի այն հայտարարությունը, թե կառավարության կազմը պետք է փոխվի 100 տոկոսով: Այսինքն՝ վարչապետի հրաժարակա՞նը նկատի ունեն, ու հասկանո՞ւմ են արդյոք, թե դա ուր կարող է տանել: Ընդդիմության քայլերից մենք, այո, չենք մտահոգվում, «մտահոգներ» 2018-ի արտահերթ ընտրության ժամանակ կային»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս