Գրություն ենք ուղարկել, սպասում ենք Լիդիանի պատասխանին. Ջերմուկի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

Ջերմուկ

Պայմանավորվել ենք, որ այս տնակները պետք է հեռացվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: 

Նա հայտնեց, որ գրություն են ուղարկել, իրավապահները դրանով զբաղվում են, իրենք սպասում են Լիդիանի պատասխանին:

Հովհաննիսյանը նշեց՝ կա տեղեկություն, որ այդ հատվածում Լիդիանի վարձակալած հողն է, դրանով զբաղվում են՝ արդյո՞ք այս հատվածը հնարավոր էր վարձակալել: Այլ հարցերի քաղաքապետը չանդրադարձավ:

«Համբերեք, մինչև առավոտյան պատասխանը ստանանք»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Լիդիանը պատասխանը կլինի առավոտյան:

--00--ԱԹ