Կառավարությունը չի կարող թողնել՝ իր երկրի սրտում փակ ճանապարհներ լինեն. Շիրակ Բունիաթյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

Բունիաթյան

Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի հայտարարությանը, թե նախնական համաձայնություն ունեն երկուստեք՝ տեղադրված վագոն-տնակները հեռացնել:

«Անձերը չէին կարող համաձայնության գալ, երբ համայնքապետը ասել է տարբերակ, որ համ այդ վագոնները դուրս գան, համ սրանք, ասել եմ՝ թող նա դուրս գա, կքննարկենք, կորոշենք: Անձամբ ինձ համար էական չէ՝ մեր վագոն-տնակները հետ կգնա՞ն, թե՞ ոչ, «վագոնտնակային» պայքարի ձևն իր արդյունքը տվել է, հիմա ինձ պետք է, որ հարցին լուծում տրվի, ես գնամ մեր տուն, իրենք՝ իրենց տուն: Էս պրոցեսը վերածվում է բառախաղի»,- ասաց նա:

Բունիաթյանը նշեց՝ ոստիկանությունը ողջամիտ ժամկետ է տվել, ինքն ասում է՝ դա կարող է լինել մեկ րոպե և մեկ տարի: Ակտիվիստը կարծում է՝ Կառավարությունը չի կարող անտարբեր մնալ, որ իր երկրի սրտում փակ ճանապարհներ լինեն:

«Ուզում եմ ոչ թե՝ մի երկու տարի այստեղ մնանք, այլ կառավարության կողմից ողջախոհություն եմ ուզում, որ լուծում տան խնդրին»,- ասաց նա:

--00--ԱԹ