Բեյրութում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է 16 պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

Բեյրութ

Բեյրութում ձերբակալվել է նավահանգստի վարչակազմի 16 պաշտոնյա։ Այս մասին գրում է ТАСС-ը:

Ռազմական դատարանի ներկայացուցիչ Ֆադի Աքիքի խոսքով քննության շրջանակներում մինչ այժմ ձերբակալվել է 16 մարդ։ Քննության նախնական փուլը մոտենում է ավարտին: Դրա ընթացքում հարցաքննվել է 18 անձ:

Հիշեցնեք, որ օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Երկրի Ներքին գործերի նախարարությունը կարծում է, որ պատճառը եղել է 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը: Զոհերի թիվը գերազանցել է 150-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ:

--0--ԱՀ