Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 425 մարդ․ հաստատվել է վարակման 166 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News 

կորոնավիրուս

Հայաստանում օգոստոսի 7-ի դրությամբ կորոնավիրուսի  166 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 39 985 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 452 մարդ, շարունակում է բուժվել 6972-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 32 008 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 5 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 777 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 228-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 172 994 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1394 է:

--00--ՄՀ