«Մեկ Հայաստանը» դատական կարգով կվիճարկի բաց տարածքում դիմակ չկրելու տուգանքները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«Սիրելի հայրենակիցներ,

«Մեկ Հայաստան» կուսակցությունը նախաձեռնություն է դրսևորել վարչական դատավարության օրենսգրքով սահմամված կարգով վիճարկելու Պարետի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վարչական դատարանում, որի արդյունքը պետք է լինել դրանց հիմքով կայացված բոլոր տուգանքների չեղարկումը։

Մասնավորապես, բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են, քանի որ չունեն իրավական անհրաժեշտ հիմքեր և հետևանք են պարետի կողմից ցուցաբերած ինքնիրավչության։

Ձեռնարկված կոնկրետ քայլերի և դրանց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեմ»։ 

--00--ՄՀ