Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News 

կորոնավիրուս

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 248 մարդու մոտ, որից 201-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 88 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 156 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 6 682 փորձանմուշի հետազոտություն: --00--ՄՀ