Սերժ Սարգսյանը՝ ապրիլյան պատերազմի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News 

Ես երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում էլ ավելի վատթարանա իրավիճակը, խորացնելով բևեռացումը, պառակտելով մեր հասարակությունը մինչև վերջ։ Այս մասին՝ պատասխանելով  հանրությանը հետաքրքրող հարցերին, տեսաուղերձում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«2018 թվականը շատ հուզական տարի էր։ Քաոսն ու ագրեսիան օրեցոր աճում էին, ուրախացնելով միայն մեր թշանմիներին։ Եվ այդ հուզական միջավայրում մեր հասարակությանը զգալի մասը պատրաստ չէր լսելու պարզ ճշմարտություններ։

Ճշմարտությունը հետևյալն է 2016 թվականի ապրիլին, մեր ագրեսիվ հարևանը հարձակվեց մեզ վրա և պարտվեց։ 1994 թվականից ի վեր սրանք ամենալայնամասշտաբ գործողություններն էին, որի ընթացքում հակառակորդը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսկաները, բայց մեր բանակը շատ արագ անցավ պաշտպանության և այնպիսի ուժեղ հարված տվեց, որ թշնամին ընկրկեց։ Նրանք կրեցին մեծ կրուստներ, ծրագրերը ձախողվեցին։ Եվ այպիսի դեպքերում բանակը միայն արժանի է գովասանքի, այլ ոչ թե մեղադրանքի, նույնիսկ քնադատության»,- ասել է Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ՄՀ