Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News  

հասարակական

ՀԾԿՀ նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին 24news-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից:

Նազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան: 

--00--ԱԹ