ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
ՔՈԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, ինչպես և ոստիկանության Արմավաիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին Էջմիածնում հայտնաբերեցին 57-ամյա մի տղամարդու։
Ռուսաստանում գործող խոշոր ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը 2019 թվականից Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 995 միլիոն 430 հազար ռուբլուց ավելի հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
--0--ԱՀ