Գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 6 ամիսների արդյունքներով, ավելացել է․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

Thumbnail

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 6 ամիսների արդյունքներով, ավելացել է 1.7 տոկոսով` կազմելով 239 մլրդ 967.3 մլն դրամ: Ընդ որում, հիմնական աճն արձանագրվել է ձկնորսության ոլորտում:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա 6 ամիսներին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 255 մլրդ 750.8 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 1.8 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 83 մլրդ 543 մլն դրամ, այն անցած տարվա ցուցանիշից ավելի է 1.4 տոկոսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ