Կորոնավիրուսից մահացել է 8 մարդ․ նրանցից մեկն ուղեկցող հիվանդություններ չի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News  

կորոնավիրուս

ՀՀ առողջապահությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 68 (կին), 64 (կին), 90 (տղամարդ), 78 (տղամարդ), 82 (կին), 62 (տղամարդ), 73 (կին) և 51 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

գոստոսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40185 դեպք, որոնցից 32395-ն` առողջացած, 785-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6777 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 174438 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 200 նոր դեպք և 387 առողջացած։

--00—ՄՀ