Քաղաքական կարճամտություն է պահանջել ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականը․ Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Բագրատյան

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ավտորիտարիզմի վերադարձը բացառվում է. դեմոկրատական Հայաստանի բանակն ուժեղ է ավտորիտար Ադրբեջանի բանակից, որովհետև հայկական բանակում գործում է օրենքի ուժը, իսկ ադրբեջանական բանակում՝ ուժի օրենքը: Հայ զինվորն այլևս չի բողոքում անարդարությունից, բանակում տիրող հոռի բարքերից, սնունդից, հագուստից: Ծառայության ժամկետն ավարտած տղաները շարունակում են ծառայությունը, որպեսզի իրենց անփորձ եղբայրներին մենակ չթողնեն:Սա ցնցող է: Հայ զինվորը գործում է ազատ ոգով, հայրենիքի գիտակցված նվիրումով: Ազատ ոգով հայ զինվորը Տավուշում պաշտպանեց Հողը Հայրենյաց…

Հ.Գ. Քաղաքական կարճամտություն է պահանջել ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականը, ով հրաշալի կատարեց իր առջև դրված խնդիրը…կամ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականը, ով լուռ ու անտրտունջ զսպում է թե բնական, թե արհեստածին աղետները…կամ Պապիկյանի հրաժարականը, ով որտեղ ինչ ճանապարհ է տեսնում՝ բռնում ասֆալտում է…ու փոխանակ ասֆալտի փողն ուտի՝ պարգևավճար է ստանում …

Ինչպես կարելի է չգնահատել նման մարդկանց նվիրումը..

Ականջդ կանչի Նժդեհ. ասում էր՝ հայի տականքն անգերազանցելի է…

Հ.Գ. իհարկե կան պաշտոնյաներ, որոնք մեղմ ասած՝ իրենց տեղում չեն. և որոնք այո, պետք է ազատեն զբաղեցրած պաշտոնները, ինչին մենք հաճախակի ականատես ենք լինում և լինելու ենք…բայց բոլորին սևացնելու իրավունք որևէ մեկին տրված չէ…

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՈԳՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ…

ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ…»:  --00—ՄՀ