Ճիշտ կլիներ, որ վարչապետ Փաշինյանն անձամբ հումանիտար օգնություն տաներ Լիբանան. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

«Ճիշտ կլիներ, որ վարչապետ Փաշինյանն անձամբ հումանիտար օգնություն տաներ Լիբանան»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը` ընդգծելով, որ նման քայլի անհրաժեշտությունը բացատրվում է ոչ միայն Լիբանանի հետ բարեկամական հարաբերություն ունենալով, այլ տեղի հայկական մեծ համայնքով:

Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանը Մերձավոր Արևելյան հստակ քաղաքականություն, ռազմավարություն չունի: «Մերձավոր Արևելքի հարցում ՀՀ-ն առաջնորդվում է հրշեջի սկզբունքով՝ հենց կրակ է լինում, հանգցնում է, այնինչ հեռուն տեսնելու քայլերի հաջորդականություն պետք է լինի: Մեզ համար Մերձավոր Արևելքը կարևոր առանձնահատկություն ու նշանակություն ունի, բայց մենք այստեղ ռազմավարություն չունենք»,- նկատել է Սարգսյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ իշխանության ինքնասիրահարվածությունն ու ինքնավստահությունը թույլ չի տալիս ընդունել, որ Մերձավոր Արևելքի լավ մասնագետներ կան ու արժե խորհուրդ հարցնել նրանցից:

Քաղաքագետը հավելում է՝ ՀՀ-ն արևելագիտության կայացած դպրոց ունի, իսկ պետությունը չի օգտագործում այդ ռեսուրսը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ