Բեյրութում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

Բեյրութ

Բեյրութում՝ Լիբանանի խորհրդարանի շենքի մոտ բախումներ են սկսվել ցուցարարների ու ոստիկանների միջև: Այստեղ անցկացվում է զանգվածային հակակառավարական ցույց: Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել՝ ցուցարարներին խորհրդարանի շենքից հեռացնելու համար, սակայն ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետում:

Ներկայում իրավապահները լրացուցիչ ուժեր են կենտրոնացնում բողոքի ակցիայի վայրում:

--00--ԱԹ