Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

Ալրաղացի Լյովիկ

Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Լևոն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Միջնորդության վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել, գործով դատական նիստ է  նշանակվել այսօր։

Լևոն Սարգսյանն, ով հայտնի է «Ալրաղացի Լյովիկ» անունով մեղադրվում է 11 տարի առաջ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։ Նա 2018 թվականի հոկտեմբերից գտնվել է հետախուզման մեջ։ 2018թ-ին ավազակային հարձակման գործով վարույթն իրականացնող մարմինը՝ Ազգային անվտանգության ծառայությունը, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է։ 2019 թվականի նոյեմբերին Սարգսյանը հայտնաբերվել է Ռուսաստանի դաշնությունում ու ձերբակալվել։

2020 թվականի մարտի 20-ին ՌԴ-ն բավարարել է Սարգսյանին  Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ հայկական կողմի միջնորդությունը, արտահանձնումը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին։

Նշենք, որ թեև 2018 թվականին Սարգսյանին որպես մեղադրյալ ներգարվվելիս նրա խափանման միջոցի հարցն արդեն քննության առարկա է դարձել, օրենքը նախատեսում է, որ հետախուզման մեջ գտնվող անձին արտահանձնելուց հետո նրա կալանքի վերահաստատման հարցով նորից պետք է միջնորդություն ներկայացվի դատարան:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս