Լիբանանից Հայաստան գալու համար ցուցակագրվել է 40 մարդ․ Զարեհ Սինանյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

․

Լիբանանում ՀՀ դեսպանատանը կան ցուցակարգրված լիբանանահայեր, ովքեր Հայաստան գալու և Հայաստանում բնակվելու ցանկություն ունեն։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան։

«Դեսպանատանը ցուցակարգված մարդկանց բաժանել են մի քանի կատեգորիաների։ Առաջին կատեգորիայում այն մարդիկ են, որ բացահայտորեն ուզում  են գալ Հայաստան  և չեն կարող իրենց հնարավորություններով գալ»,- ասաց Սինանյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ՀՀ գալու ցանկություն հայտնած և դեսպանատանը ցուցակարգված լիբանանահայերի թիվը 40 է։

Նրա խոսքով՝ ցուցակարգվածների մյուս կատեգորիաներն ավելի մեծաթիվ են։ «Սա այն մարդիկ են, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, բայց չեն կարող  հիմա գալ, որովհետև ուզում են իրենց անշարժ գույքի հարցը լուծել, ուզում են այս ավերածությունների հետո պարզել, թե ինչ վիճակում են իրենք գտնվում»,- մանրամասնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։

--0--ԱՀ