Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, 6 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News 

կորոնավիրուս

Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ կորոնավիրուսի 225 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 410 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 125 մարդ, շարունակում է բուժվել 6871-ը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 32 520 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 6 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 791 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 228-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 176 014 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1576 է:

--0--ԿԿ