Կորոնավիրուսից մահացել է 6 մարդ․ ամենատարեցը 89 տարեկան է, ամենաերիտասարդը՝ 54 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News 

կորոնավիրուս

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 6 մարդ։ Պացիենտները եղել են 54 (կին), 80 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 89 (տղամարդ) և 59 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ 

Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ կորոնավիրուսի 225 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 410 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 125 մարդ, շարունակում է բուժվել 6871-ը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 32 520 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 6 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 791 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 228-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 176 014 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1576 է:

--0--ԿԿ