«Արցախի ժողովրդից Լիբանանին». Արցախը մարդասիրական օգնություն ուղարկեց Լիբանան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News 

հասարակական

Հատուկ չվերթով այսօր` օգոստոսի 9-ին, եւս մեկ ինքնաթիռ է մեկնել Բեյրութ` մարդասաիրական օգնություն հասցնելու:

«Արցախի ժողովրդից Լիբանանին. ևս մեկ ինքնաթիռ մեկնեց Բեյրութ»,- հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Ուղարկվող տուփերի վրա գրված է՝ «Արցախի ժողովրդից Լիբանանին»:

Նշենք, որ երեկ  տեղի ունեցավ Հայաստանից Լիբանան մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի առաջին չվերթը, որով դեղորայք և բժշկական պարագաներ են ուղարկվել Լիբանանի ժողովրդին:

Եւս մեկ հատուկ չվերթ տեղի կունենա օգոստոսի 11-ին, որով օգնություն կուղարկվի հայ համայնքին, մասնավորապես՝ գույք, պարենամթերք՝ այն ամենն, ինչի կարիքն այժմ զգում է տեղի հայությունը: 

--0--ԿԿ