Բելառուսում ընտրությունների արդյունքների դեմ ցույցեր են սկսվել․ կան ձերբակալվածներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News  

Բելառուս

Բելառուսում օգոստոսի 9-ին  ավարտվել են նախագահական ընտրությունները։  Ընտրողների 79 տոկոսը մասնակցել է ընտրությանը։

Exit poll-ի նախնական արդյունքներով՝ ձայների 79,7-ը ստեցել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենոկն, նրան 6,8 տոկոս ձայներով հաջորդել է Սվետլանա Տիխանովսկայան է:

Արդյունքների ամփոփումից հետո երկրում իրավիճակը լարվել է։ Ընտրողները ընդդիմության կոչով սկսել են հավաքվել ընտրատեղամասերի առաջ «վերահսկելու համար ձայների հաշվարկը», մի շարք քաղաքներում ձերբակալություններ են տեղի ունեցել, իրավապահները սկսել են ցրել ցուցարարներին:

Մինսկում իրավապահները ցուցարարների ուղղությամբ ռետինե փամփուշտներ են օգտագործել, կիրառվել է նաև արցունքաբեր գազ։

Լրատվամիջոցները հայտնել են, որ ոստիկանության գործողություններից տուժածներ կան։

--00—ՄՀ