Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 96 մարդ․ հաստատվել է վարակման 23 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News  

կորոնավիրուս

Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 433 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 96 մարդ, շարունակում է բուժվել 6793-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 32 616 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 5 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 796 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 228-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 176 354  քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 310 է:

--00--ՄՀ