Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 892 654-ի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News     

Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 5118 նոր դեպք է գրանցվել, 70 մարդ մահացել է, 3259 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ օպերատիվ շտաբը։

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 892 654-ի, որից մահացել է 15 001 մարդ, ապաքինվել է՝ 696 681-ը։

--00—ՄՀ