«Կետոնալ 100 մգ մոմիկներ» դեղի որոշ սերիաներ հետ են կանչվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

կետոնալ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է «Կետոնալ 100 մգ մոմիկներ» դեղի որոշ սերիաների հետկանչի մասին։ Տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրով՝ Հայաստանում դեղերի շրջանառության բոլոր սուբյեկտները 7-օրյա ժամկետում պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ՝ ապահովելով «Կետոնալ 100մգ» մոմիկների կոնկրետ սերիաների հետկանչը և ապահովել դրանց ոչնչացումը։

Հետկանչն իրականացվում է, քանի որ դադարեցվել է «Կետոնալ 100 մգ մոմիկներ» դեղի որոշ սերիաների շրջանառությունը Հայաստանում՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2020 թ․ փորձագիտական եզրակացությունը։

Ըստ այդմ՝ դեղի գրանցված պիտանիության ժամկետի (60 ամիս) ընթացքում 24-րդ ամսից հետո տեղի են ունենում շեղումներ, որոնք չեն համապատասխանում պետական գրանցման պահանջներին․ դեղի պարունակության մեջ կողմնակի խառնուրդների առավելագույն շեմը, որը սահմանված է 0,5%, գերազանցում է սահմանված ցուցանիշը և հասնում է 0,55%՝ դրանով առաջացնելով ՀՀ-ում հաստատված սպեցիֆիկացիաների շեղում։ Ուստի փորձաքննության ընթացքում դեղի պիտանելիության ժամկետը նվազեցվել է և սահմանվել է 24 ամիս՝ 60-ի փոխարեն։

Շրջանառության դադարեցման ու հետկանչի ենթակա են «Կետոնալ 100մգ» մոմիկների հետեւյալ արտադրությունը և սերիաները՝ տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում:

Հետկանչի և ոչնչացման իրականացված միջոցառումների վերաբերյալ դեղերի շրջանառության բոլոր սուբյեկտները պետք է 7 օրը մեկ անգամ ներկայացնեն հաշվետվություն տեսչական մարմին՝ ՀՀ ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129 և info@hlib.am հասցեներով:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս