2-րդ զորամիավորումում անցկացվել են կապի վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News    

հասարակական

Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով 2-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն օգոստոսի 10-ին անցկացրել են մասնագիտական վարժանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Բացազատվել են կապի դաշտային հանգույցներ, ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, ինչպես նաև շարժական կապի արդյունավետությունը:

--0--ԿԿ