Բեյրութում կրկին բախումներ են ոստիկանների ու ցուցարարների միջև

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

Բեյրութ

Բեյրութի կենտրոնում կրկին բախումներ են սկսվել ոստիկանության աշխատակիցների ու ցուցարարների միջև: Ցուցարարները, որ հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ, հասարակական կարգը հսկողների ուղղությամբ քարեր են նետում: Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:

Լիբանանի մայրաքաղաքում բողոքի ակցիաներն անցկացվում են կառավարության հրաժարականի մասին լուրերի համատեքստում: Կառավարությունը հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարական տալ: Ցույցերի մասնակիցները պահանջում են նաև ցրել խորհրդարանը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս