Հռչակագիր «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

․

Ք․ Երևան, Երկու հազար քսան թվականի օգոստոսի 10

«Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության հիմնադիրները, արտահայտելով միասնական կամք, գիտակցելով իրենցից յուրաքանչյուրի պատասխանատվությունը Հայաստանի և Արցախի ապագայի նկատմամբ, հիմնվելով ՀՀ սահմանադրության առաջին հոդվածով ամրագրված արժեքներին, համախմբվելով «Արդար Հայաստան» կառուցելու գաղափարի շուրջ, նպատակ հետապնդելով տեսանելի ապագայում դառնալ հանրային կյանքի առանցքային դերակատարներից մեկը՝

ՀՌՉԱԿՈՒՄ ԵՆ

«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» հանրային նախաձեռնության հիմնադրումը։

  1. «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության համար Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի բարեկեցիկ և արժանապատիվ կեցության բացառիկ օրրան է՝ խարսխված հայ ժողովրդի պատմության ու մշակութային ժառանգության, բարոյականության, մարդասիրության, արդարության սկզբունքներին ու համամարդկային արժեքներին:
  1. «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության գործունեության հիմնական նպատակն է ամբողջ հայ ժողովրդի մտավոր, ինտելեկտուալ, նյութական և մշակութային կարողությունների համախմբումը Հայաստանի Հանրապետության տարածքում և այդ ներուժի բնականոն զարգացման ապահովումը՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի բարեկեցությն ու արժանապատվության:
  1. «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության համար մարդը բարձրագույն արժեք է, իսկ հանրային իշխանությունը պարտավոր է հարգել ու պաշտպանել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն և ազատությունները:
  1. «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության նպատակն է իր գործունեությամբ Հայաստանի Հանրապետությունում անշրջելի դարձնել սահմանադրականության գաղափարաբանությունը, ստեղծել ամբողջությամբ կոռուպցիայից զերծ արդյունավետ կառավարում հանրային կյանքի բոլոր ոլորտներում, իսպառ բացառել քաղաքական կոռուպցիան և կոռումպացված քաղաքական համակարգի գոյությունը, ապահովել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների կենսագործունեությունը:
  1. «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության հիմքում դրված են ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ գաղափարները՝ ելնելով այն համոզմունքից, որ անհնար է ունենալ ազատ հասարակություն և չձգտել արդարության, քանզի հնարավոր չէ ապահովել արդարություն և ստեղծել արդար հասարակություն, երբ մարդիկ ազատ չեն, իսկ քաղաքացիական, տնտեսական ու քաղաքական ազատությունները սահմանափակված են:
  1. Արցախի խնդիրը համարելով մեր սերնդի ամենակարևոր հարցերից մեկը՝ արձանագրում ենք, որ Հայաստանը և հայ ժողովուրդը մշտապես ձգտել են տարաշածրջանում հաստատել տևական, կայուն և արժանապատիվ խաղաղության՝ այլևս որևէ պատերազմում չպարտվելու վճռականությամբ: Արցախի հակամարտության լուծման մեր ընկալումը հիմնված է Հայաստանի և Արցախի անկախության հռչակագրերով ամրագրված սկզբունքների վրա:
  1. Հանրային գործունեության ընթացքում, որևէ ձևաչափով ընտրությունների մասնակցելիս, ինչպես նաև քաղաքական իշխանության հասնելու ճանապարհին ՛՛Արդար Հայաստան՛՛ հանրային նախաձեռնությունը գործելու է բացառապես իրավունքի գերակայության, սահմանադրականության և օրինականության շրջանակներում՝ իր գաղափարներին համահունչ իրագործելով ժողովրդի քաղաքական կամքը։ Սկզբունքորեն անընդունելի է հակաօրինական ճանապարհով որևէ քաղաքական ուժի, անհատի կամ խմբավորման կողմից իշխանության զավթումը:
  1. «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության համար գերակա խնդիր է ստեղծել ու կայացնել որակապես նոր ու արդյունավետ քաղաքական համակարգ՝ խարսխված ազգային-պետական բարոյականության հավատամքով, որի համար անհրաժեշտ է ընդունել որակապես նոր, լեգետիմ սահմանադրություն՝ քննության առնելով կիսանախագահական կամ բացարձակ նախագահական կառավարման համակարգին անցնելու հնարավորության հարցը։
  1. «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության համոզմամբ պետության բացառիկ առաքելությունն իր քաղաքացիների արժանապատիվ բարեկեցության ու անվտանգության ապահովումն է, իսկ ժողովրդավարությունը՝ լավագույն միջոցը՝ ապահովելու մարդու և քաղաքացու արժանապատվությունը:
  1. «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության առաջնահերթություններից է ստեղծել իրական նախադրյալներ հայրենադարձությունը խթանելու և արտագաղթի տեմպերը նվազեցնելու, Հայաստանը ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու, Հայաստանի Հանրապետությունը միջազգային տարբեր կառույցների և պետությունների համար ավելի վստահելի գործընկեր դարձնելու համար։
  1. «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնությունը վստահ է, որ պետությունը պարտավոր է ապահովել շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը, մարդու՝ առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:
  1. «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության համար անընդհատ ուշադրության կենտրոնում է լինելու հայոց լեզուն՝ որպես ՀՀ պետական լեզու, որպես աշխարհի հնագույն լեզուներից մեկը՝ ապահովելով դարեր շարունակ համամարդկային արժեքներ փոխանցողի, ուրույն հայկական արժեքներ ստեղծողի նրա գործառույթի շարունակականությունը։
  1. «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության համոզմամբ պետությունը պարտավոր է ստեղծել ազգային արժեքները պահպանելու անհրաժեշտ միջավայր: Պետք է պահպանվի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
  1. Անհրաժեշտ է  ապահովել հայ մշակույթի զարգացման նպաստավոր ու ժամանակակից պայմաններ և կայացնել այնպիսի կրթական համակարգ, որը կծառայի հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման և լավ քաղաքացի դաստիարակելու կարևորագույն նպատակին:
  1. «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության համոզմամբ Հայաստանում անհրաժեշտ է հաստատել արդարություն և իրականացնել ԲԵԿՈՒՄ հանրային կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծել իրապես անկախ ու անաչառ դատական համակարգ՝ Հայաստանը վերածելով հաջողության հասնելու և հաջողակ մարդկանց երկիր։

Արման Նավասարդյան-Արտակարգ և լիազոր դեսպան

Արմեն Ավանեսյան-ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող

Ամալյա Պողոսյան-ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտ

Աննա Գրիգորյան-Տնտեսագետ

Արմեն Գևորգյան-Ազգային գործիչ

Արտակ Մկրտչյան-ձեռներեց

Ալիկ Ղարիբյան-Պատմական գիտությունների թեկնածու

Գարիկ Մկրտչյան-Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Գարեգին Ազիզյան-Գործարար

Գարիկ Սարդարյան-Գործարար

Գարսևան Սաղաթելյան-Միջազգայնագետ

Գագիկ Մելիքյան-Փաստաբան

Գևորգ Հովհաննիսյան-Իրավաբան

Դավիթ Կարապետյան-Միջազգայնագետ-հասարակագետ

Երվանդ Խաչատրյան-Գյուղատնտես

Էդուարդ Թումասյան-պահեստազորի փոխգնդապետ

Էդուարդ Տերտերյան-Տնտեսագետ

Լիլիթ Բաղդասարյան-Նկարիչ

Լիլիթ Մանասերյան-Ծրագրավորող

Կարեն Սարգսյան-Իրավաբան

Կարեն Նորիկյան-Ձեռներեց

Կարին Տոնոյան-«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն:

Հակոբ Թադևոսյան-Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, հոգեբան

Հենրիկ Մելքոնյան-Տեխնիկական Գիտությունների թեկնածու

Հրաչ Գալստյան-Ճարտարապետ

Էդուարդ Օհանյան-Տեխնիկական գիտությունների թեկնածու

Միքայել Գիմոյան-Տնտեսագետ

Նվեր Ղահրամանյան-Փաստաբան

Նունե Սարգսյան-Ձեռներեց

Նորայր Նորիկյան-Փաստաբան

Նորայր Եգորյան-Պահեստազորի փոխգնդապետ

Պետո Կարապետյան-Տնտեսագետ-ֆինանսիստ

Ռաֆայել Հովհաննիսյան-քաղաքագետ

Ռոլանդ Մարտիրոսյան-տնտեսագետ

Սոնա Շահինյան-Ձեռներեց

Սուսաննա Գասպարյան-Հասարակական գործիչ

Վարդան Քալանթարյան-Իրավաբան-տնտեսագետ

Վահագն Հովհաննիսյան-Տնտեսագետ

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս