Աբովյան-Նոր Հաճն կամրջի վրա բախվել են «Ford» և «Skoda» մակնիշի ավտոմեքենաները.կա 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

․

Երեկ՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի կամրջի վրա բախվել են Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 29-ամյա Գևորգ Դ.-ի վարած Skoda մակնիշի և Արզնի գյուղի բնակիչ, 32-ամյա Մերուժան Ե.-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Skoda-ի վարորդ Գևորգ Դ.-ն, նրա ուղևոր, Նոր Հաճնի բնակիչ, 27-ամյա Կարեն Դ.-ն և Ford-ի վարորդ Մերուժան Ե.-ն, նրա ուղևորներ, Նոր Արտամետ գյուղի բնակիչ, 34-ամյա Անդրանիկ Մ.-ն և Աբովյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Մհեր Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս