Թրամփն անսպասելի լքել է մամուլի ասուլիսը Սպիտակ տան մոտակայքում հնչած կրակոցների պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News     

Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելի լքել է մամուլի ասուլիսն ու մի քանի րոպե անց վերադարձել լրագրողների մոտ ու ասել, որ հեռանալու պատճառը Սպիտակ տան մոտակայքում հնչած կրակոցներն էին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Sky News-ը։

«Կրակոցներն են հնչել Սպիտակ տան մոտակայքում, բայց պարիսպներից այն կողմ»,- ասել է Թրամփը։

Թրամփն ասել է, որ բոլոր մանրամասները չգիտի, բայց ըստ իր տեղեկությունների՝ կրակոցներ արձակողը մեկ հոգի է եղել, անվտանգության աշխատակիցները նրան վնասազերծել են, նա հիվանդանոցում է։

--00—ՄՀ