Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է Stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1264 դեպք:

Ապաքինվել է ևս 44 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1054:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 6930 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 263-ը:

--0--ԿԿ