Ոստիկանները, սեփական կյանքը վտանգելով, ինքնասպանության փորձ են կանխել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News  

ինքնասպանություն

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։20-ի սահմաններում ոստիկանության ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 քաղաքացի ու հայտնել, որ մի երիտասարդ աղջիկ կամրջի վրայից փորձում է իրեն ցած նետել։

Ոստիկանության ծառայողները վայրկյանների ընթացքում կարողացել են փրկել երիտասարդ աղջկա կյանքը։ Նրանցից մեկը, անգամ վտանգելով իր կյանքը, կարողացել է այդ աղջկան գրկելով դուրս բերել անվտանգ վայր։

Արդեն օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատն ու փրկարար-հոգեբանն օգնություն են ցուցաբերել այդ աղջկան։ Այս պահին էլ նրա հետ աշխատում է փրկարար-հոգեբանը։

--00--ԱԹ