Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ վերացվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

հասարակական

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իր աշխատավարձի վրա դրված արգելանքը վերացնելու հարցում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Դիմումատուի բողոքի համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել իր աշխատավարձի վրա 100 տոկոսի չափով:

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համագործակցության արդյունքում, նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում, քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ հանվել է:

--0--ԿԿ