Արցախի նախագահը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը քննարկվել են պաշտպանության ոլորտին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

հասարակական

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քննարկվել են բանակաշինությանը ու պաշտպանության ոլորտում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

--0--ԿԿ