Ադրբեջանական գազը կհասնի եվրոպական երկրներ. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News  

ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ առաջիկա ամիսներին ավարտին կհասցվի եվրոպական երկրներ ադրբեջանական գազի մատակարարման նախագիծը: Գազատարի երկարությունը 3 500 կմ է, դրանով գազը կհասցվի եվրոպական տարածք:

«Մեզ համար սա շատ կարևոր և իմ կարծիքով պատմական իրադարձություն է»,- ասել է նա:

Ալիևը հայտնել է, որ «Շահ Դենիզ» հանքավայրից գազ է տեղափոխվելու Վրաստան, Թուրքիա, Բուլղարիա, Հունաստան և Իտալիա:

«Եթե Ալբանիայում գազամատակարարման ցանց հայտնվի, ապա Ալբանիան ևս կարող է լինել մեր բնական գործընկերը. մենք կարող ենք գազ մատակարարել նաև այնտեղ: Կարելի է գազ մատակարարել նաև այլ հարևան երկրներ՝ Բալկանյան տարածաշրջանի երկրներ»,- նշել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ առնվազն 100 տարի Շահ Դենիզը կարող է բնական գազ մատակարարել հարևան գործընկեր երկրներին:

--00--ԱԹ