Թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են. Տավուշի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

․

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը ծանոթացել են սահմանամերձ բնակավայրերում ադրբեջանական հրետակոծությունից տուժած տների վերականգնման աշխատանքներին: Այս մասին հայտնում է մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջը:

Սահմանապահ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հրետակոծված տներից մի մասի վերանորոգումն արդեն ավարտական փուլում է: Այգեպար գյուղի ճանապարհների վերանորոգման աշխատանքները ևս ընթանում են արագ տեմպերով:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանն այսօր շրջել են Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և որակին:

Մարզպետը ևս մեկ անգամ շեշտել է, որ թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են:

--0--ԱՀ