Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը կքննարկվի ԱՀ ԱԺ առաջիկա նիստում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

․

Օգոստոսի 11-ին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արթուր Հարությունյանի նախագահությամբ:Այս մասին տեղեկանում ենք  ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից։

ԱՀ Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը երկրորդ ընթերցմանն է ներկայացրել ««ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

Հանձնաժողովի ձայների` 4 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ օրենքին տրվել է դրական եզրակացություն:
Հաջորդիվ Հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել  Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության կողմից առաջադրված Գրիգորի Մարտիրոսյանի թեկնածությունը ԱԺ լիագումար նիստում քննարկելուն:

«ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 128-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստում:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս