Սերժ Սարգսյանի առջև ժամկետ է դրված՝ հեռացնել Փաշինյանին իշխանությունից. քննարկում՝24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

Հանրապետականները պարտվել են, նրանց ղեկավարը մերժվել է և որպես մերժված էլ մնալու է։ Լավագույն քաղաքական նվաճումը նրանց համար կարող է լինել արտահերթ ընտրություններում խորհրդարան անցնելու նվազագույն շեմը, այն է՝ 5 տոկոսը հաղթահարելը, այն էլ եթե բոլոր գործոններն ի նպաստ իրենց աշխատեն, և արդյունքում ԱԺ-ում ունենան մի քանի պատգամավոր, ավելին նրանք չեն կարող: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Քաղաքական կյանքը Հայաստանում կանգ է առել, հեղափոխությունը կանգ է առել, իսկ հասարակակական կյանքը՝ սկսած Ամուլսարից, ակտիվ է։ Մարդիկ պահանջում են հեղափոխական ակտիվություն, որը, ցավոք, սրտի չի նկատվում: Այս մասին էլ ասել է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև ներքաղաքական մի շարք կարևոր այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ